Home » 2011 » Հոկտեմբեր » 23 » "Միլանը" գերկամային հաղթանակ է տոնում
22:55
"Միլանը" գերկամային հաղթանակ է տոնում
 Քիչ առաջ ավարտվեց Իտալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած "Լեչե" - "Միլան" հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաշվի մեջ մրցակիցներից առջև էին 3-0 հաշվով. դաշտի տերերից մեկական անգամ աչքի էին ընկել Ջոկոմացին (4'), Օդդոն (30') և Գրոսմյուլլերը (37'): Հանդիպումը 180 աստիճանով փոխվեց երկրորդ խաղակեսում, երբ Ալլեգրիի սաները կարծես կերպարանափոխվեցին ու 4 անպատասխան գնդակ ուղարկեցին "Լեչեի" դարպասը. այս 4 գոլերից 3-ն իր հաշվին գրանցեց ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Քևին-Պրինս Բոատենգը (49', 55', 63'), իսկ հյուրերի համար հաղթական գոլը խփեց Մարիո Յեպեսը (83'): Վերջնական արդյունքում "Միլանը" 4-3 հաշվով կամային հաղթանակ տարավ ու զգալիորեն բարելավեց իր ներկա դիրքը մրցաշարային աղյուսակում` 13-րդ հորիզոնականից բարձրանալով 5-րդ հորիզոնական:

Նշենք, որ 9-րդ տուրի մեկնարկային երկու հանդիպումներում էլ գրանցվել է միևնույն 2-2 հաշիվը. նախ "Յուվենթուսը" խաղավարտից 6 րոպե առաջ ձեռքից բաց թողեց հաղթանակը "Ջենոայի" հետ խաղում: Թուրինցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Մատրին (6', 58'), իսկ հյուրերի կազմում երկու գոլ խփեց Ռոսսին (31', 85'): Մյուս խաղում "Ֆիորենտինան" չկարողացավ կոտրել "Կատանիայի" դիմադրությունը. այս խաղում Յովետիչի դուբլին (20', 62') հյուրերը պատասխանեցին Դելվեկիոյի (43') և Լոպեսի գոլերով (82'):

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 557 | Added by: Hayk | Rating: 4.7/3
Total comments: 0