Home » 2011 » Հուլիս » 22 » "Միլանը" հետևում է "Մանչեսթեր Յունայթեդի" օրինակին
20:25
"Միլանը" հետևում է "Մանչեսթեր Յունայթեդի" օրինակին
 Իտալական "Միլանը" 2011/12թթ. մրցաշրջանը սկսում է պարզապես ֆանտաստիկ ձևով: Նոր մրցաշրջանին պատրաստվող "ռոսոներիներն" ընկերական հանդիպման շրջանակներում հանդիպեցին շատ համեստ "Սոլբիատեսե" ֆուտբոլային ակումբի հետ: Խաղն ընթացավ շատ արագ տեմպով, քանի որ շատ գոլեր գրանցվեցին: Միայն այն ասենք, որ Իտալիայի "Ա Սերիայի" ներկայիս չեմպիոններն այդքան էլ բարիդրացիական չէին տրամադրված և հետևելով անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" օրինակին` մրցակցի նկատմամբ տոնեցին 12-0 հաշվով հաղթանակ: Հանդիպման ժամանակ իտալական գրանդից աչքի ընկան Սեեդորֆը (3-րդ), Վիսկոմին (ինքնագոլ` 4-րդ), Կասսանոն (5-րդ), Վալոտին (11-րդ), Ֆլամինին (13-րդ), Իբրահիմովիչը (29-րդ և 40-րդ), Պալոսկին (48-րդ), Զամբրոտան (59-րդ), Էմանուելսոնը (69-րդ), Ինձագին (77-րդ) և Կոմին (84-րդ րոպեներին):
Նշենք, որ "Միլանի" ֆուտբոլիստներից շվեդ հարձակվող Իբրահիմովիչը դարձել է ոչ միայն 2 գոլի հեղինակ, այլև 4 գոլային փոխանցում է տվել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Յունայթեդ, Միլան, Ռոսոներիներ, Իբրահիմովիչ, Սոլբիատեսե, Ա Սերիա | Rating: 5.0/1
Total comments: 0