Home » 2011 » Մայիս » 30 » "Միլանը" հետաքրքրված է Քլոզեով
17:39
"Միլանը" հետաքրքրված է Քլոզեով
 Գերմանական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը` Միրոսլավ Քլոզենը, չի շտապում պայմանագիր ստորագրել Մյունխենի "Բավարիայի" հետ, և այս ստեղծված իրադրությունից ցանկանում է օգուտ քաղել իտալական "Միլանը", որը ցանկանում է ձեռք բերել 32-ամյա գոլահարին:
Նշենք, որ "Միլանը" հետաքրքրված էր Քլոզեով դեռևս ապրիլ ամսից, և այժմ ավելի հնարավոր է դառնում գերմանացու տեղափոխումը Իտալիա` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչպիսի թուլություն ունի "Միլանը" փորձառու ֆուտբոլիստների նկատմամբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0