Home » 2011 » Հուլիս » 12 » Մինասյան. "Մենք լավ ենք պատրաստվել"
17:57
Մինասյան. "Մենք լավ ենք պատրաստվել"
Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Երևանի "Փյունիկն" այսօր մեկնարկելու է "Չեմպիոնների լիգայի" 2011-2012թթ. խաղարկությունում: Նշենք, որ որակավորման 2-րդ փուլում հայկական ակումբը մրցելու է չեխական "Վիկտորիայի" հետ: "Փյունիկի" գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Երևանում կայանալիք առաջին խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել, որը շատ հակիրճ ներկայացնում ենք Ձեր դատին.
Ինչպե՞ս է անցել նախապատրաստական փուլը:
   Մենք արդեն մի քանի օր է՝ ակադեմիայում հավաք ենք անցկացնում: Ակումբի բժիշկները մեզ երեկ տեղյակ պահեցին, որ էդգար Մանուչարյանը վնասվածք ունի: 90 տոկոսով նա չի կարողանա հանդես գալ վաղը կայանալիք խաղին: Մնացած առումով ամեն ինչ լավ է: Ուսումնասիրել ենք մրցակցին և կարող ենք ասել, որ շատ կազմակերպված թիմ է և շատ ուժեղ մրցակից: Թեև, հանուն արդարության նշեմ, որ նախորդ տարիներին մեզ բաժին ընկած Զագրեբի "Դինամոն" և Բելգրադի "Պարտիզանն" ավելի ստեղծագործ թիմեր էին:

Էդգար Մանուչարյանին ո՞վ կփոխարինի։

    Ամենայն հավանականությամբ Ղուկաս Պողոսյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 455 | Added by: Hartsat | Tags: Փյունիկ, Երևան, չեխական Վիկտորիա, Վարդան Մինասյան, էդգար Մանուչարյան, Բելգրադի Պարտիզան, Չեմպիոնների լիգա, Զագրեբի Դինամո | Rating: 5.0/1
Total comments: 0