Home » 2011 » Դեկտեմբեր » 21 » Մինչ Եվրոպան պատրաստվում է սուրբծննդյան տոներին, Անգլիայում ֆուտբոլը նոր թափ է առնում
19:34
Մինչ Եվրոպան պատրաստվում է սուրբծննդյան տոներին, Անգլիայում ֆուտբոլը նոր թափ է առնում
 Boxin Day. սա մի շրջան է, երբ բոլոր անգլիացիները միմյանց նվերներ են տալիս, իսկ ֆուտբոլային կյանքում այդ օրերը ամենադժվարինն ու լարվածն են ստացվում: Անգլիայի առաջնությունում սկսվել է անասելի դժվար մի շրջան, երբ թիմերը մեկը մյուսի հետևից հանդիպումներ են անցկացնում: Երեկ մեկնարկեց 17-րդ տուրը, որտեղ "Վուլվերհեմփթոնը" սեփական հարկի տակ 2-2 հաշվով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը "Նորվիչի" հետ, իսկ "Բոլթոնը" հյուրընկալվելիս կարողացավ 2-1 հաշվով հաղթել "Բլեքբեռնին": Այս հանդիպումները չեմպիոնական մրցավազքի վրա ազդեցություն չունեցան, սակայն արդեն այսօր մրցասպարեզ են դուրս գալու մանչեսթերյան առաջատարները. "Սիթին" սեփական հարկի տակ կհյուրընկալի Տոնի Պյուլիսի սաներին: "Սթոք Սիթին" հաղթել է վերջին 4 հանդիպումները և հիանալի տրամադրությամբ է մեկնում "Սիթի", սակայն "քաղաքայինները" հատուկ վերաբերմունք ունեն հատկապես այն մրցակիցների հանդեպ, որոնք հյուրընալվում են "Էտիհեդ Սթեդիում", և "Սիթին" սեփական հարկի տակ կայացած բոլոր հանդիպումներում հաղթել է: Մանչեսթերյան մյուս ակումբը` "Յունայթեդը", մրցակցի հարկի տակ կխաղա "Ֆուլհեմի" դեմ: "Քրեյվեն Քոթեջում" "Ֆուլհեմը" միշտ էլ ատամ է ցույց տվել հեղինակավոր մրցակցին, և հենց դա է պատճառը, որ բուքմեյքերները բավականին բարձր են գնահատում Ալեքս Ֆերգյուսոնի սաների հաղթանակը` 1.7: Հանդիպմանը կարող է մասնակցել Չիչարիտոն, ով ապաքինվել է վնասվածքից և հասցրել է շուրջ 30 րոպե մասնակցել "ՔՊՌ"-ի դեմ կայացած հանդիպմանը: "Ասթոն Վիլլան" կընդունի "Արսենալին", իսկ "Ուիգանը"` "Լիվերպուլին": Լուիս Սուարեսը կմասնակցի այս հանդիպմանը, քանի որ նրա որակազրկումը ուժի մեջ է մտնելու "Լիվերպուլի" ապելյացիայի պատասխանը ստանալուց հետո: Իսկ տուրի ամենամեծ հետաքրքրություն առաջացնող հանդիպումներից մեկը կկայանա վաղը` "Տոտենհեմի" և "Չելսիի" մասնակցությամբ:
     Հիշեցնենք, որ "Պրեմիեր լիգայի" 18-րդ տուրը կկայանա դեկտեմբերի 26-ից 27-ը, 19-րդ տուրը` դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ը, 20-րդ տուրը` հունվարի 2-ից 4-ը, որից հետո "Պրեմիեր լիգայում" կարճատև հանգիստ կլինի մինչև հունվարի 14-ը, սակայն այդ ընթացքում նախատեսված են գավաթային հանդիպումներ, որտեղ "Մանչեսթեր Յունայթեդը" և "Մանչեսթեր Սիթին" կմրցեն միմյանց դեմ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 7