17:40 Միրոսլավ Քլոզե. "Բոլորն էլ նախանձախնդրությամբ են նայում Գերմանիայի ընտրանուն" | |
Իտալական "Լացիոյի" և Գերմանիայի ազգային հավաքականի առաջքաշված հարձակվող Միրոսլավ Քլոզեն կարծում է, որ շատերն են նախանձում գերմանական "Բունդեսլիգային": Գերմանացու խոսքերն է մեջբերում հեղինակավոր Bild պարբերականը. "Միակ բանը, որ ինձ չի հերիքում, խոշոր մրցաշարում հաղթանակն է: Հաջորդ տարի անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը, որը կարող է դառնալ այդպիսի մրցաշար: Մեր թիմը բավական ուժեղ է, որպեսզի կարողանա հաղթել: Ֆուտբոլային աշխարհում շատերը մեզ նախանձով են նայում: Մենք շատ գրավիչ հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում": Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2012-ի խմբային փուլի շրջանակներում մրցելու է Ավստրիայի ընտրանու հետ:
| |
|
Total comments: 0 | |