Home » 2011 » Հունիս » 9 » Միրոսլավ Քլոզեն պաշտոնապես տեղափոխվել է "Լացիո"
19:06
Միրոսլավ Քլոզեն պաշտոնապես տեղափոխվել է "Լացիո"
 Իտալական "Լացիոյի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Միրոսլավ Քլոզեի և հռոմեական ակումբի միջև բանակցությունները դրական արդյունք են տվել, և Քլոզեն պաշտոնապես դարձել է լացիալների ֆուտբոլիստ: Ըստ պայմանագրի՝ Քլոզեն հռոմեական ակումբում հանդես կգա 2 տարի և տարեկան կստանա շուրջ 2 մլն եվրո: Այս տեղափոխությունը հռոմեացիներին ֆինանսական որևէ դժվարություն չի պատճառել, քանի որ գերմանացի հարձակվողի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվել է և նա "Լացիո" է տեղափոխվել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0