Home » 2011 » Մայիս » 30 » Միշել Պլատինին դեմ է արտահայտվել ֆուտբոլում նորարար տեխնոլոգիաների ներմուծմանը
20:22
Միշել Պլատինին դեմ է արտահայտվել ֆուտբոլում նորարար տեխնոլոգիաների ներմուծմանը
 ՈՒԵՖԱ-ի ներկայիս նախագահ, ազգությամբ ֆրանսիացի Միշել Պլատինին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել ֆուտբոլում նոր տեխնոլոգիաների ներմուծմանը: Ողջ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող ֆուտբոլային պարբերականները մեջբերում են Պլատինիի խոսքերը. "Մեզ պետք չեն նոր տեխնոլոգիաներ: Գնդակի գիծը հատել կամ չհատելը կարող են որոշել դարպասների հետևում կանգնած մրցավարները: Դա արդեն իսկ փորձարկվել է "Չեմպիոնների լիգայում" ու "Եվրոպա լիգայում": Բանը նաև նրանում է, որ այս պայքարը ոչ մի լավ բանով չի ավարտվի: Հետո, ամենայն հավանականությամբ, պահանջելու են ներդնել խաղից դուրս վիճակը ճիշտ որոշող համակարգ, ու այդպես անվերջ: Ես դա չեմ ուզում: Ֆուտբոլը մարդկանց խաղ է: Դրա ընթացքում լինում են տասնյակ վիճելի պահեր, բայց կրկնապատկերի օգնությամբ գոլը որոշելու անհրաժեշտություն լինում է 40 տարին մեկ անգամ: Իմ կարիերայի ընթացքում երբեք չի եղել, որ գրանցեն գոլ, երբ գնդակը չի հատել դարպասը, կամ ընդհակառակը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 5