Home » 2011 » Հոկտեմբեր » 15 » Միտրևսկին խաբեց ադրբեջանցիներին
08:25
Միտրևսկին խաբեց ադրբեջանցիներին
Ադրբեջանական "Նեֆթչիի" և Մակեդոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Միտրևսկին երեկ Azerisport պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը Հայաստանում եղած ժամանակ հրաժարվել է հարցազրույց տալ հայ լրագրողներն:
"Երևանում ինձ Բաքվի և Ադրբեջանի մասին էին հարցնում: Մի քանի հայ երիտասարդ լրագրողներ ցանկանում էին հարցազրույց վերցնել ինձանից, սակայն ես հրաժարվեցի: Վստահ էի, որ սկանդալային հարցեր պետք է տան, ինչը կարող էր դուր չգալ շատերին, նամանավանդ իմ ներկայիս թիմի ղեկավարներին: Ինչ վերաբերվում է հայերից կրած պարտությանը, ապա դա ուղղակի թյուրիմացություն էր, քանի որ հայերն այնքան էլ ուժեղ չէին խաղում, այլ մենք էինք վատ խաղում",-ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում անկեղծացել է ֆուտբոլիստը, ում հետ Հայաստանում եղած ժամանակ հնարավորություն ունեցա հանդիպելու ու փոքրիկ շփում ունենալու:
Հ.Գ.: Բայց ֆուտբոլիստն ինձ հետ շփվելուց չի խուսափել, ավելին իմ ընկերներից մեկին նույնիսկ ծավալուն հարցազրույց է տվել, իսկ թե ինչու է հայտարարել, թե Հայաստանում իր հետ ոչ մեկ չի խոսել.... Ինքնին հասկանալի է ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hartsat | Tags: Երևան, լրատվամիջոց, Հայաստան, Ադրբեջանական, հարցազրույց, Ադրբեջան, Իգոր Միտրևսկի, Azerisport, Բաքու, Նեֆթչի | Rating: 5.0/2
Total comments: 0