Home » 2013 » Մարտ » 31 » Մկոյանը խաղում է, իսկ Մալաքյանը՝ մնում պահեստային
12:44
Մկոյանը խաղում է, իսկ Մալաքյանը՝ մնում պահեստային
 Չեխիայի ընթացիկ առաջնության արդեն 21-րդ տուրում էլ Չեսկե Բուդեովիցեի "Դինամոն" մայրաքաղաք Պրահայում 0-4 խոշոր հաշվով խայտառակ և դառը պարտություն է կրել "Դուկլայից": Հետաքրքիր էր, որ "Դինամոն" առաջնության 2013թ.-ին անցկացված վերջին 5 խաղերում միայն երկու միավոր է վաստակել, ու հիմա 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այս խաղում էլ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, ով թեև կրկին հայտավորված էր այդ հանդիպմանը մասնակցող 18 ֆուտբոլիստների հայտացուցակում, սակայն հերթական անգամ չարժանացավ մարզչի՝ սլովակ մասնագետ Պավել Սվանտների վստահությանը ու կրկին մնաց պահեստայինների նստարանին:
  Զարմանալ կարելի է, թե ինչ կարող է տալ խաղային պրակտիկայի առումով մեր ազգային հավաքականի առանցքային խաղացողին այս տեղափոխությունը երկրի չեմպիոն Պլզենի "Վիկտորիայից" (Խմբ. այնտեղ նա գոնե երբեմն-երբեմն փոխարինման էր դուրս գալիս) անհուսալի հետնապահ դարձած "Դինամո", երբ այստեղ էլ նա թիմի վերջին 5 խաղերից միայն մեկին է մասնակցել, այն էլ ընդամենը 4 րոպե է անցկացրել խաղադաշտում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսի վերջնամասում:
  "Դինամոյի" մեկնակային կազմում էլ մշտապես տեղ ունեցող ու առանց փոխարինման ողջ հանդիպմանը մասնակցող Հայաստանի ազգային ընտրանու մյուս խաղացողը՝ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, այս անգամ էլի ընդգրկված էր թիմի մեկնարկային կազմում, սակայն այս դեպքում ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին խուսափելու խայտառակ հաշվով կրած պարտությունից:
  Չեխիայի բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար դժվարին պայքար մղող "Դինամոն", որը ընդամենը 17 միավոր ունի 21 խաղից հետո, ապրիլի 5-ին 22-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի 13-րդ տեղում ընթացող "Պրիբրամին":


Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 363 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0