Home » 2012 » Հուլիս » 30 » Մոդրիչի փոխարեն "Ռեալում" կարող է հայտնվել Ուեսլի Սնեյդերը
07:22
Մոդրիչի փոխարեն "Ռեալում" կարող է հայտնվել Ուեսլի Սնեյդերը
 Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, եթե Մադրիդի "Ռեալը" չկարողացավ ձեռք բերել լոնմդոնյան "Տոտենհեմի" 26-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը, ապա Ժոզե Մոուրինյոն ցանկանում է "Արքայական թիմ" հրավիրել հոլանդացի 28-ամյա ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերին, ով դեռևս ժամանակին հենց մադրիդյան թիմից է տեղափոխվել իտալական "Ինտեր": Այս պահին հոլանդացի կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը զգալիորեն ընկել է շուկայում, ինչը ոգևորությամբ է ընդունել "Արքայական ակումբի" պորտուգալացի մարզիչը, ում գլխավորությամբ Սնյեդերը խաղացել է "Ինտերում"` դառնալով իսկական առաջատար, սակայն 2010թ.-ից հետո էլ, երբ պորտուգալացին տեղափոխվել է Մադրիդ, հոլանդացու խաղը զգալիորեն խամրել է, իսկ տրանսֆերային արժեքը 45 մլն եվրոյից իջել մինչև 20 մլն-ի, ինչը գրեթե չլսված բան է ֆուտբոլում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 350 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0