Home » 2012 » Ապրիլ » 1 » Մոդրիչին պահելը դժվար կլինի
08:57
Մոդրիչին պահելը դժվար կլինի
 Լոնդոնյան "Տոտենհեմի" բազմափորձ գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն այսօր հայտարարել է, որ ինքը պատրաստվում է ամեն գնով թիմում պահել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ով չկարողացավ նախորդ ամռանը հեռանալ լոնդոնյան թիմից: "Պատկերացնում եմ, թե ինչքան դժվար կլինի մեր շարքերում պահել խորվաթ կիսապաշտպանին, եթե ինչ-որ գերակումբ Լուկային առաջարկի շաբաթական մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ: Դա հաստատ կստիպի Մոդրիչին մի լավ ծանրութեթև անել իր ապագայի շուրջ: Նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, և չէինք ցանկանա հաստատ կորցնել նրան",- ասել է Հարրի Ռեդնապը անգլիական ESPN լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ:
   Հավելենք, որ վերջերս "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ իր թիմը հետաքրքրվում է Լուկա Մոդրիչով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 737 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0