Home » 2011 » Մայիս » 18 » Մոջջին կրկին քննադատում է Մարոտային
23:10
Մոջջին կրկին քննադատում է Մարոտային
Թուրինի "Յուվենտուսի" նախկին գլխավոր տնօրեն Լուչիանո Մոջջին քննադատության է ենթարկել թուրինյան ակումբի ղեկավարությանը, որի պատճառով "Յուվենթուսն" Իտալիայի առաջնության արդյունքներով գրեթե զրկվել է եվրագավաթներում հայտնվելու հնարավորությունից:  
"Դեռ ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկից առաջ ես ասել էի, որ "Յուվենտուսը" զբաղեցնելու է 7-րդ կամ 8-րդ տեղը: Այդ թիմի վարպետության մակարդակը շատ ցածր է: Այժմ շատ են խոսում թիմի գլխավոր մարզիչ Լուիջի դել Ներիի հեռացման մասին: Բայց, իմ կարծիքով, ավելի լավ կլինի թողնել դել Ներիին իր պաշտոնում: Եթե նա տապալել է իր աշխատանքը, ապա գլխավոր տնօրեն Բեպե Մարոտայի մեղավորությունն ավելի մեծ է այդ հարցում, և հենց նրան է պետք առաջնահերթ հեռացնել",-Մոջիի խոսքերն է մեջբերում Football Italia ռադիոկայանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0