Home » 2012 » Ապրիլ » 30 » "Մոնպելյեի" ավագը հետաքրքրում է մի շարք գերակումբների
10:06
"Մոնպելյեի" ավագը հետաքրքրում է մի շարք գերակումբների
 Ֆրանսիական լիգայի ներկա առաջատար "Մոնպելյեի" ավագ Մապու Յանգա-Մբիվան այսօր լրագրողներին պատմել է իր կյանքի երազանքի մասին, որն է անգլիական "Պրեմիեր լիգայում" խաղալ, այն էլ հենց "Մանչեսթեր Յունայթեդի" աստղային թիմի կազմում։ "Խաղալ "Կարմիր սատանաների" կազմում․ ահա սա է իմ երազանքը։ Ես մեծ հաճույքով կխաղամ այդ թիմում։ Գիտեմ, որ երազանքս կարող է շուտով իրականություն դառնալ, սակայն ես նաև "Արսենալի" մոլի երկրպագու եմ։ Շատ եմ հավանում Արսեն Վենգերի աշխատանքային ոճը։ Գիտեմ նաև, որ իմ ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական "Մարսելը"։ Երբեք չեմ մտածել, որ այսքան ակումբներ կցանկանան ինձ համար պայքար մղել",- ասել է 22-ամյա պաշտպանը, ով արդեն հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականում։
   Հավելենք, որ երիտասարդ խաղացողի պայմանագիրը "Մոնպելյեի" հետ նախատեսված է մինչև 2013թ․-ի ամառը, սակայն արդեն այսօր անգլիական մի շարք ակումբներ՝ այդ թվում "Նյուքասլն" ու "Արսենալը" և գերմանական "Բավարիան" ցանկանում են գնել երիտասարդ ֆուտբոլիստին։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0