Home » 2011 » Հուլիս » 15 » Մոնտոլիվոն կարող է համալրել "Միլանը"
10:37
Մոնտոլիվոն կարող է համալրել "Միլանը"
Իտալիայի այս մրցաշրջանի չեմպիոն "Միլանը" հետաքրքրված է Իտալիայի ազգային հավաքականի և "Ֆիորենտինայի" կենտրոնական կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոյի ծառայություններով. այս մասին հաղորդում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport օրաթերթը:
"Մոնտոլիվոն տեխնիկապես շատ գրագետ ֆուտբոլիստ է: Ակնհայտ է, որ նա մեծ ներուժ ունի ելույթները շարունակելու այնպիսի մեծագույն ակումբի կազմում, ինչպիսին "Միլանն" է",-ասել է "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին:
26-
ամյա Մոնտոլիվոն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել "Ֆիորենտինայի" հետ գործող իր պայմանագիրը, որն ավարտվելու է հաջորդ տարի: Պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ 15 մլն. եվրոյի դիմաց Մոնտոլիվոն արդեն այս ամռանը կարող է հեռանալ ներկայիս ակումբից:
Հավելենք, որ Իտալիայի Սերիայի" ավարտված առաջնությունում Ռիկարդոն Մոնտոլիվոն "Ֆիորենտինայի" կազմում անց է կացրել 29 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Tags: La Gazzetta dello Sport, Ֆիորենտինա, Ռիկարդո Մոնտոլիվո, Իտալիայի ազգային հավաքական, Մասսիմիլիանո Ալլեգրի, չեմպիոն, Ա Սերիա | Rating: 5.0/1
Total comments: 0