Home » 2013 » Ապրիլ » 10 » Մոուրինիո. "Ապագաս նախագահի հետ կքննարկենք մրցաշրջանի վերջում"
16:19
Մոուրինիո. "Ապագաս նախագահի հետ կքննարկենք մրցաշրջանի վերջում"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առայժմ հստակ չի էլ կարող ասել՝ կշարունակի աշխատանքը մադրիդյան ակումբի հետ, թե ոչ: Պորտուգալացու և մադրիդցիների միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը, մինչդեռ նրա և ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած կոնֆլիկտներից հետո լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն քննարկել պայմանագրի վաղաժամ խզումը: Իսպանական հեղինակավոր լրատվամիջոցներ սկսեցին գրել նաև այն մասին, որ Մոուրինյոն անկասկած կլքի "Ռեալը" ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
  Ինքը Մոուրինյոն հստակ որևէ բան չի կարող ասել: "Երբ մրցաշրջանն ավարտվի, ես և Ֆլորենտինո Պերեսը կնստենք և կքննարկենք: Մենք ընկերական միջավայրում կքննարկենք իմ ապագան",- ասել է Ժոզե Մոուրինյոն՝ հանգստացնելով բոլորին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0