Home » 2012 » Հունվար » 25 » Մոուրինյո. "Պեպեի մասնակցությունը կախված է հենց նրանից"
12:29
Մոուրինյո. "Պեպեի մասնակցությունը կախված է հենց նրանից"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի 1/4 փուլի պատասխան հանդիպման շրջանակներում "Բարսելոնայի" հետ այսօր կայանալիք խաղից առաջ հանդիպել է լրագրողների հետ, որի ժամանակ հայտարարել է, որ այդ կարևոր խաղում կարող է խաղալ ունիվերսալ Պեպեն: Հեղինակավոր Associated Press լրատվական գործակալությունը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը. "Եթե Պեպեն առողջ լինի, ապա նա կխաղա: Ներկայիս դրությամբ հարցականի տակ է միայն Լասանա Դիարայի և Էստեբան Գրաներոյի մասնակցությունը հանդիպմանը: Նրանց երկուսի մոտ էլ առողջական որոշակի խնդիրներ կան":
     Հիշեցնենք, որ այս երկու թիմերի միջև կայացած առաջին խաղում պորտուգալացի Պեպեն, ըստ իրեն, "անզգուշաբար" է կանգնել կատալանների արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ձեռքի վրա, որից հետո մամուլը հեղեղված էր տարատեսակ խոսակցություններով ու գնահատականներով, իսկ ահա առաջին հանդիպումն էլ ավարտվել է "կապտանռնագույնների"` 2-1 հաշվով հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0