Home » 2012 » Հունվար » 31 » Մոուրինյոն "ԲԿՄԱ"-ին զննում է բոլոր կողմերից
09:14
Մոուրինյոն "ԲԿՄԱ"-ին զննում է բոլոր կողմերից
 Ռուսական "ԲԿՄԱ"-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ բանակայնինները, ովքեր այժմ ուսումնակմարզական հավաք են անցկացնում Իսպանիայում, երեկ ստուգողական հանդիպում են ունեցել Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ "Վիդեոտոնի" հետ: Նշվում է, որ այդ հանդիպում ցանկացել է դիտել Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, քանի որ իր սաները հենց բանակայինների հետ պետք է պայքարեն "Չեմպիոնների լիգայի" ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակներում փետրվարի վերջին և մարտի սկզբին:
     Հիշեցնենք, որ բանակայինների գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկինը մեկ անգամ չէ, որ այցելել է Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտ` դիտելու "Ռեալի" հանդիպումները` վերջիններիս նկատմամբ որևէ տակտիկական գլուխկոտրուկ մտածելու նպատակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0