Home » 2011 » Հուլիս » 21 » Մոուրինյոն ծայրահեղ միջոցների է դիմում
17:03
Մոուրինյոն ծայրահեղ միջոցների է դիմում
 Իսպանական Marca հանդեսը տեղեկացնում է, որ  Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով որքան հնարավոր է արագ ձեռք բերել բրազիլական "Սանթոսի" ու Բրազիլիայի ազգային հավաքականի 19-ամյա հարձակվող Նեյմարին:
Նշենք, որ "Սանթոսը", իր հերթին, չի ցանկանում հրաժարվել Նեյմարից մինչ այս մրցաշրջանի ավարտը. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է բրազիլական ակումբի մարզական տնօրեն Պեդրո Լուիշ Կոնսեյսաուն: Կոնսեյսաուն նշել է, որ Նեյմարն, ինչպես նաև Գանսոն, կօգնեն "Սանթոսին" աշխարհի "Ակումբային առաջնությունում" և չեն լքի ակումբն առնվազն մինչ 2012թ.-ի սկիզբը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Tags: Բրազիլիայի ազգային հավաքական, Գանսո, Նեյմար, Ժոզե Մոուրինյո, Մադրիդի Ռեալ, Պեդրո Լուիշ Կոնսեյսաու, Marca հանդես, Ակումբային առաջնություն, հարձակվող, Սանթոս | Rating: 5.0/2
Total comments: 0