Home » 2011 » Հուլիս » 5 » Մոուրինյոն ցանկանում է Կասիլյասից խլել ավագի թևկապը, և հայտնի է նոր ավագի հավանական թեկնածուի անունը
12:05
Մոուրինյոն ցանկանում է Կասիլյասից խլել ավագի թևկապը, և հայտնի է նոր ավագի հավանական թեկնածուի անունը
 Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսն արտակարգ տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Կասիլյասից խլել ավագի թևկապը: Ժոզե Մոուրինյոն լրագրողներին կարծիք է հայտնել, որ թիմի ավագ պետք է լինի այն ֆուտբոլիստը, ով խաղում է դաշտում, քանի որ դարպասապահին դժվար է ազդել վիճարկելի խաղային դրվագների վրա: Ելնելով դրանից՝ համանուն հանդեսն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել հետևյալ թեմայով. "Դաշտում խաղացող ֆուտբոլիստներից ո՞վ կարող է կրել ավագի թևկապը, եթե Մոուրինյոն որոշի այն վերցնել Իկեր Կասիլյասից": Հարցմանը մասնակցել է շուրջ 40 հազար մարդ, և այդ մասնակիցների մեծամասնությունը (մոտ 30 հազարը, այսինքն՝ 75%-ը) կողմ են Խաբի Ալոնսոյի թեկնածությանը: Բացի Ալոնսոյից, հնչել են նաև երկու ազգանուններ. Սերխիո Ռամոս (15%) և Քրիշտիանու Ռոնալդու (10%): Հայտնի է, որ "սերուցքայինների" կազմում Խաբի Ալոնսոն միակ մարդն է, ում թույլատրված է "Ռեալի" հանդերձարանում վիճարկել Մոուրինյոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ Կասիլյասը ստացավ ակումբի ավագի թևկապն այն բանից հետո, երբ նախորդ մրցաշրջանում ակումբից հեռացավ լեգենդար Ռաուլը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0