Home » 2012 » Հուլիս » 31 » Մոուրինյոն դատի է տվել իսպանացի լրագրողին
11:56
Մոուրինյոն դատի է տվել իսպանացի լրագրողին
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրիյոն մտադիր է 15 հազար եվրոյի փոխհատուցում ստանալ իսպանական "EL PAÍS" մարզական հանդեսի կինոքննադատ և թերթի գլխավոր աղյուսակագիր Կառլոս Բոյերոյից, քանի որ նա վիրավորել է իր հոդվածում պորտուգալացի մասնագետին` նրան անվանելով «պորտուգալացի նացիստ», քանի որ վերջինս իբր թե ազգային-սոցիալիզմի գաղափարախոսության հետևորդ է: "Հոդվածագիրը Ժոզե Մոուրինյոյին ներկայացրել է սխալ ձևով` վերջինիս պատիվը վիրավորելով, ինչին դեմ է այս իսպանական մամուլը: Մենք արդեն հայց ենք ներկայացրել. պահանջում ենք 15 հազար եվրոյի փոխհատուցում և պատասխանի իրավունք այդ նույն պարբերականում: Եթե հաղթենք դատը, ապա այդ գումարը կուղղվի իսպանական և պորտուգալական մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը",- ասել է Մոուրինյոյի անձնական փաստաբանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 369 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0