Home » 2011 » Սեպտեմբեր » 11 » Մոուրինյոն դժգոհ է իր թիմից
21:33
Մոուրինյոն դժգոհ է իր թիմից

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, չնայած երեկ իր թիմը 4-2 հաշվով ոչ այնքան տպավորիչ հաղթանակ էր տարել "Խետաֆեի" նկատմամբ, նշել է, որ գոհ չէ իր թիմի ցուցադրած խաղից: "Ես գոհ չեմ իմ թիմից: Իհարկե, մենք հաղթեցինք և արժանի էինք հաջողության: Մենք չորս գոլ խփեցինք և կարող էինք ավելի շատ խփել, սակայն մրցակիցը նույնպես խփեց երկու անգամ և կարող էր էլի խփել: Մենք թույլ տվեցինք, որ "Խետաֆեն" նույնպես խաղա: Նշեմ, որ արդեն հոգնել ենք այն խոսակցություններից, որ Իսպանիայի ազգային առաջնությունում պայքարն ընթանում է երկու թիմերի միջև. այս տուրում հաստատ հակառակ պատկերը տեսաք",-բորբոքված ասել է Մոուրինյոն AS հանդեսին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0