Home » 2011 » Հոկտեմբեր » 23 » Մոուրինյոն գովերգում է իր ֆուտբոլիստներին
23:14
Մոուրինյոն գովերգում է իր ֆուտբոլիստներին
 Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում "Մալագայի" նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ տոնելուց հետո Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել իր ֆուտբոլիստների հասցեին. "Մենք գերազանց առաջին խաղակես անցկացրինք: "Լիոնի" հետ հանդիպումը նույնպես հրաշալի էր, բայց այս խաղի առաջին կեսն անհամեմատ լավն էր: Իհարկե, չի կարելի համեմատել առաջին և երկրորդ խաղակեսերը, քանզի ավելի լավ խաղալ պարզապես հնարավոր չէր: Ընդմիջումից հետո մեր տղաները փոքր ինչ կորցրին կենտրոնացումը, բացի այդ մրցակիցն էլ սկսեց անհամեմատ լավ գործել: Ինձ բացարձակապես ամեն ինչ դուր եկավ: Խաղացողները գերազանց էին համագործակցում միմյանց հետ, նրանք երկար չէին պահում գնդակն ու մրցակցին գերազանցում էին խաղադաշտի բոլոր հատվածներում: Մենք բացառիկ ֆուտբոլ ցուցադրեցինք",-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում "սերուցքայինների" պաշտոնական կայքը:
  Ակումբի  պաշտոնական կայքին տված հարցազրույցում պորտուգալացի մասնագետն ուշադրություն է դարձրել նաև իր հայրենակցի` Քրիշտիանու Ռոնալդուի գործողություններին: Մոուրինյոն նշել է, որ մարզիչը չի կարող անտարբեր լինել, երբ իր ֆուտբոլիստները նման գեղեցիկ գոլեր են խփում:

  Ռոնալդուն իր հերթին խաղից հետո հայտարարել է, որ թիմի հաջողություններն անձնականից բարձր է դասում: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է պորտուգալացի գերաստղի խոսքերը. "Ես գոհ եմ իմ ցուցադրած խաղից, բայց ամենակարևորն այն է, որ մենք 3 միավոր վաստակեցինք: Մենք անհավանական առաջին խաղակես անցկացրինք, որը, իմ կարծիքով, այս մրցաշրջանում անցկացրած բոլոր հանդիպումների լավագույն առաջին խաղակեսն էր":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 1