Home » 2012 » Հունվար » 24 » Մոուրինյոն գուշակո՞ւմ է "Բարսելոնայի" հաղթանակը
08:38
Մոուրինյոն գուշակո՞ւմ է "Բարսելոնայի" հաղթանակը
 Հունվարի 25-ին կայանալիք հերթական ֆուտոլային տոնից` իսպանական "Էլ Կլասիկոյից" առաջ Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հանդես է եկել հետաքրքիր ու հանդուգն հայտարարությամբ: Պորտուգալացի "հաղթող մարզիչը" նշել է, որ իր թիմում որևէ խնդիր չկա, և ամեն բան, ինչ գրվում է թեթերում, կատարվում է "Բարսելոնայի", ՈՒԵՖԱ-ի և այլ շահառուների համար:
     "Մենք ոչ մի սթրես էլ չենք ապրում: Մեր թիմում սթրեսային իրավիճակում է միայն Օսկար Ռիբոտը (
Խմբ. ընդամենը 2 օր առաջ մահացել է "Ռեալի" մամուլի փոխքարտուղարի հայրը): Ես առաջին անգամ եմ թիմիս հետ գտվում Իսպանիայի "Պրեմիերայի" 1-ին հորիզոնականում և մրցակցին հետ եմ թողել ոչ քիչ 5 միավորով, իսկ "Չեմպիոնների լիգայում" հեշտորեն անցել ենք խմբային փուլը: Եթե վաղը պարտվենք "Բարսելոնային" ու դուրս մնանք "Արքայական գավաթի" խաղարկությունից, ապա դա կլինի "Բարսելոնայի" համար պատմական իրադարձություն: Նրանց համար դա փառահեղ իրադարձություն կդիտարկվի, չէ՞ որ նրանք կարողացան հաղթել "Ռեալին", այլ ոչ թե ինչ-որ հետնապահի",- ժպիտը դեմքին ասել է Մոուրինյոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 537 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1