Home » 2012 » Ապրիլ » 16 » Մոուրինյոն հավատում է "Ռեալի" ուժին
22:55
Մոուրինյոն հավատում է "Ռեալի" ուժին
 "Արքայական ակումբի" պարտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր լրագրողների հետ հանդիպել է և խոսել վաղը "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում Մյունխենի "Բավարիայի" հետ կայանալիք խաղի մասին: Ըստ մասնագետի` "Բավարիան" ավելի մոտիվացված խաղ կցուցադրի, քանի որ նրանք պայքարում են սեփական դաշտում կայանալիք եզրափակիչ խաղի համար: "Մենք լավ ենք աշխատել և կքաղենք մեր աշխատանքի պտուղները: Արդեն գիտեմ, թե ովքեր կմտնեն խաղադաշտ, թեև չեմ ասի այդ մասին: Երկրորդ տարին անընդմեջ մենք խաղալու ենք այս մրցաշարի կիսաեզրափակչում: Հուսանք` այս անգամ ամեն բան ավելի լավ կդասավորվի մեզ համար: Մենք կփորձենք հաղթել թե "Լա Լիգայում", թե այս մրցաշարում",- ասել է Ժոզե Մոուրինյոն:
    Հավելենք, որ վաղվա խաղը սպասարկելու է անգլիացի մրցավար Հովարդ Ուեբը, ում մասին Ժոզե Մոուրինյոն ոչ մի կարծիք չի հայտնել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 531 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0