Home » 2012 » Հունվար » 3 » Մոուրինյոն հնարավորություն կտա բոլորին
09:07
Մոուրինյոն հնարավորություն կտա բոլորին
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում ձմռանը վաճառել իր թիմի խաղացողներից որևէ մեկին: "Իհարկե, տրանսֆերային պատուհանը բաց է մինչև հունվարի 30-ը, սակայն ես ուզում եմ թիմում պահել իմ բոլոր խաղացողներին: Մեզ մոտ մի կոլեկտիվ է ստեղծվել, որը պայքարելու է երեք ուղղությամբ: Կփորձեմ բոլորին էլ հնարավորություն տալ: Միայն հունվարին մենք 4 խաղ ունենք ազգային առաջնությունում և 4-ն էլ Արքայական գավաթի խաղարկությունում: Պետք է միշտ ուժեղների հետ խաղալ` թիմը պահպանելով խաղային բալանսի մեջ: Չեմ կարող հստակ ասել, թե արդյո՞ք կհանդիպենք "Բարսելոնայի" հետ, քանի որ դեռ մի քանի խաղեր ունենք: Սկզբում մենք պետք է անցնենք "Մալագային", ինչքան գիտեմ` նրանք էլ դեռևս 1/4 չեն հասել",-ասել է Մոուրինյոն մադրիդյան AS հանդեսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 410 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1