Home » 2011 » Նոյեմբեր » 28 » Մոուրինյոն հպարտ է իր ունեցած թիմի համար
08:47
Մոուրինյոն հպարտ է իր ունեցած թիմի համար

Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի մադրիդյան դերբիում "Ատլետիկոյին" հաղթելուց (Խմբ. հանդիպումն ավարտվել է "սերուցքայինների" հաղթանակով` 4-1 հաշվով) հետո գովեստի խոսքեր է ասել իր ֆուտբոլիստների հասցեին. "Իմ թիմը ձգտում էր հաղթանակի և հաղթեց: Մենք պարզապես կատարեցինք մեր գործը` ինչպես հարկն է: Նշեմ, որ ամբողջ հանդիպման ընթացքում "Ռեալն" ընդամենը մեկ դեղին քարտ ստացավ, ինչը խոսում է թիմի գերազանց կարգապահության մասին: Ֆուտբոլիստներին հաջողվեց զսպել իրենց կրքերը: Այժմ հարկավոր է համբերությամբ զինվել ու չկորցնել  ձեռքբերածը",-Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է "Արքայական" ակումբի պաշտոնական կայքը: Պորտուգալացին խոսել է նաև մրցավարի գործողությունների մասին. "Խախտումն ակնհայտ էր, 11 մետրանոցն ու կարմիր քարտը տեղին էին: Դարպասապահն ընտրության հնարավորություն ուներ` կամ գոլ բաց թողնել, կամ խախտել կանոնները: Ես իմ խաղացողներին միշտ խորհուրդ եմ տալիս, որ նման իրավիճակներում ավելի լավ է գոլ բաց թողնել, քան 11 մետրանոց նշանակվի դարպասին ու կարմիր քարտ ստանալ":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: Hartsat | Tags: Բարսելոնա, Գվարդիոլա, Ռոնալդու, Մոուրինյո, Ռեալ Մադրիդ, Մեսսի | Rating: 5.0/2
Total comments: 0