Home » 2011 » Հուլիս » 12 » Մոուրինյոն իր հետ ԱՄՆ չի տարել "Ռեալի" 4 ֆուտբոլիստների
20:12
Մոուրինյոն իր հետ ԱՄՆ չի տարել "Ռեալի" 4 ֆուտբոլիստների
 Ըստ հեղինակավոր Asscoaited Press լրատվական գործակալության՝ Մադրիդի "Ռեալի" աստղային գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն իր հետ ԱՄՆ չի տարել "սերուցքայինների" 4 ֆուտբոլիստների: Նրանց թվին են պատկանում ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան, իսպանացի կիսապաշտպաններ Սերխիո Կանալեսը և Պեդրո Լեոնը, ինչպես նաև Ռոյսթոն Դրենտեն: Մոուրինյոյի այս քայլը կարող ենք բացատրել միայն նրանով, որ վերջինս իր հույսը չի դնում այս ֆուտբոլիստների վրա և պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձերբազատվել նրանցից:
Տեղեկացնենք, որ Մադրիդի "Ռեալն" արդեն գտնվում է ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Tags: ԱՄՆ, Սերխիո Կանալես, Ժոզե Մոուրինյո, Մադրիդի Ռեալ, Պեդրո Լեոն, սերուցքային, Asscoaited Press, Լոս-Անջելես, Ռոյսթոն Դրենտե, Լասսանա Դիարա | Rating: 5.0/1
Total comments: 0