Home » 2011 » Դեկտեմբեր » 18 » Մոուրինյոն կատարեց իր խոստումը
14:38
Մոուրինյոն կատարեց իր խոստումը

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում մրցակցի հարկի տակ անդալուզյան "Սևիլիային" 6-2 հաշվով ջախջախելուց հետո Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ չէր սպասում նման հաշվով հաղթանակի: "Ես սպասում էի, որ մենք հաղթելու ենք և գլխավորելու մրցաշարային աղյուսակը, սակայն չէի սպասում, որ հաշիվն այդքան խոշոր կլինի: "Սևիլիայի" դեմ խաղալը միշտ էլ ծանր է, բայց մենք վերջին 17 հանդիպումներից 16-ը հաղթանակով ենք ավարտել և ոչ մի զարմանալի բան չկա, որ կրկին հաղթեցինք: Այժմ թիմը լավ տրադրությամբ կգնա հանգստի: Նախորդ շաբաթ ես երկրպագուներին խոստացել էի, որ մենք գլխավորելու ենք մրցաշարային աղյուսակը և այսօր հաստատեցի խոսքերս",-48-ամյա պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1