Home » 2011 » Հուլիս » 20 » Մոուրինյոն նաև քաղաքագետ է
20:50
Մոուրինյոն նաև քաղաքագետ է
 Իսպանական Marca հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն լրագրողներին հայտարարել է, որ ակտիվորեն հետևում է Պորտուգալիայում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական անցուդարձին:
Նշենք, որ Պորտուգալիան մնացած եվրոպական երկրների նման այժմ "տառապում" է տնտեսական ճգնաժամից և այլ խնդիրներից:
Պորտուգալացի մասնագետն ասել է. "Ես և "Ռեալի" ազգությամբ պորտուգալացիներն ազատ ժամանակ ակտիվորեն քննարկում ենք Պորտուգալիայի քաղաքական, տնտեսական և սոցիալական բնույթին վերաբերող հարցեր: Փորձում ենք հասկանալ, թե ինչի պատճառով է Պորտուգալիան հայտնվել այսպիսի ծանր վիճակում: Վստահ եմ, որ մենք` պորտուգալացիներս, քաղաքական և ժողովրդական մեծ ներուժ ունենալու շնորհիվ շուտով կկարողանանք հաղթահարել ճգնաժամը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Tags: գլխավոր մարզիչ, Պորտուգալիա, Ժոզե Մոուրինյո, Մադրիդի Ռեալ, տնտեսական ճգնաժամ, marca | Rating: 5.0/1
Total comments: 0