Home » 2013 » Ապրիլ » 25 » Մոուրինյոն ու Ֆալկաոն կներկայացնեն "Չելսին"
07:32
Մոուրինյոն ու Ֆալկաոն կներկայացնեն "Չելսին"
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և իսպանական "Ատլետիկոյի" 27-ամյա կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն գալիք մրցաշրջանից հանդես կգան լոնդոնյան "Չելսիում": Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ այս տեղափոխություններն արդեն կարելի է փաստ համարել, թեև դրանց մասին դեռևս պաշտոնապես ոչինչ չի էլ նշվում: Թեև Մոուրինյոն Մադրիդի "Ռեալի" հետ մինչև 2016թ.-ը գործող պայմանագիր ունի, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերել "Արքայական ակումբի" նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որ այն կարող է չեղյալ համարվել՝ առանց կողմերից մեկի որևէ փոխհատուցման:
  Ինչ վերաբերում է Ֆալկաոյին, ապա մի քանի ամիս շարունակ նա արդեն անգլերեն է սովորում, թեև վստահեցնում էր, թե դա "Պրեմիեր լիգայում" մոտ ապագայում խաղալու հետ որևէ առնչություն չունի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 358 | Added by: Hartsat | Rating: 4.0/1
Total comments: 0