Home » 2011 » Մայիս » 2 » Մոուրինյոն պահանջներ է ներկայացնում
10:45
Մոուրինյոն պահանջներ է ներկայացնում
Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պահանջել է "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչում` կատալոնական "Բարսելոնայի" հետ կայանալիք պատասխան հանդիպմանը իրեն VIP-օթյակ տրամադրել:
Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում, որը կայացել է ապրիլի 27-ին Մադրիդում, Մոուրինյոն հեռացվել է դաշտից, այդիսկ պատճառով պատասխան հանդիպմանը նա չի կարողանա ղեկավարել իր թիմը մարզչական նստարանից:
Մոուրինյոն հեռացվել էր մրցավար Վոլֆգանգ Շտարկի հետ չհամաձայնվելու համար: Նա դժգոհ էր մնացել Պեպեի հեռացման մասին որոշումից: Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով` հօգուտ "Բարսելոնայի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 564 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 3