Home » 2012 » Հունվար » 26 » Մոուրինյոն "քաղցրացրել է" մրցավարի կյանքը
23:45
Մոուրինյոն "քաղցրացրել է" մրցավարի կյանքը
 Կատալոնական El Mundo Deportivo մարզական հանրահայտ հանդեսը նշում է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ կայացած "Էլ Կլասիկոյից" որոշակի ժամանակահատված սպասել է "Կամպ Նոու" մարզադաշտի հարևանությամբ, որպեսզի կարողանա անձամբ հանդիպել խաղը սպասարկած գլխավոր մրցավար Տեյշերա Վիտյենեսին ու մի քանի "քաղցր խոսք" ասի նրա սպասարկած հանդիպման մասին: 
  Ըստ հանդեսի` Ժոզե Մոուրինյոն ընդամենը մեկ արտահայտություն է արել մրցավարին. "Դուք հիանալի եք գնահատում արտիստիզմը և սիրում եք հիմարներին, ովքեր պրոֆեսիոնալ են ձևանում":
  Հավելենք, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունն արդեն բողոքի դիմում է ուղարկել Իսպանիայի Ֆուտբոլային Ֆեդերացիայի, որպեսզի Կարգապահական կոմիտեն չեղյալ համարի Սերխիո Ռամոսի ստացած կարմիր քարտը` իբր թե Սերխիո Բուսկետսին հարվածելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 520 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1