Home » 2011 » Դեկտեմբեր » 31 » Մոուրինյոն սիրում է Մադրիդը, բայց Անգլիան ձգում է նրան
08:56
Մոուրինյոն սիրում է Մադրիդը, բայց Անգլիան ձգում է նրան
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այժմ էլ հավաստիացրել է մադրիդցիներին, որ չի պատրաստվում հեռանալ "Ռեալից": Պորտուգալացի "Յուրահատուկի" խոսքերը մեջբերում ենք իսպանական հանրահայտ Marca պարբերականից. "Ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ գլխավորում եմ "Ռեալը": Ես անհամբերությամբ չեմ սպասում այն պահին, թե երբ պետք է լքեմ թիմը, քանի որ ուզում եմ այստեղ երկար աշխատել: Ես սիրում եմ Մադրիդը, քանի որ այստեղ է աշխարհի լավագույն ակումբը: Բոլորն էլ գիտեն, որ ես սիրահարված եմ Անգլիային, ու այդ է ստիպում ինձ միշտ ձգտել դեպի այնտեղ, ուրիշ ոչինչ չկա: Ես դեռ մոտ 20 տարի էլ պատրաստվում եմ մարզիչ աշխատել, այնպես որ իմ վերադարձը Անգլիա կարող է տևել տասնյակ տարիներ, իսկ գուցե ավելին, ո՞վ գիտե: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ որոշ լրագրողներ իմ խոսքերն աղավաղում են ու այդ կերպ ներկայացնում հանրությանը: Ես դեռ Մադրիդում կաշխատեմ երկար տարիներ ու կստեղծեմ ապագայի թիմ: Մենք ոչ թե ներկայի համար ենք խաղում, այլ ապագայի, այնպես որ սա էլ պետք է հասկանալ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0