Home » 2011 » Հունիս » 20 » Մոուրինյոն սկզբից ցանկանում է վաճառել, հետո նոր միայն գնել
23:02
Մոուրինյոն սկզբից ցանկանում է վաճառել, հետո նոր միայն գնել
 Իսպանական հեղինակավոր AS պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզի պորտուգալացիչ Ժոզե Մոուրինյոն հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ակումբի մարզական ծրագրերի իրացման պատասխանատու Խոսե Անխել Սանչեսի հետ: Հանդիպման նպատակը եղել է "Ռեալի" տրանսֆերային քաղաքականության քննարկումը: Արդյունքում որոշվել է նոր ձեռքբերումներ չանել, մինչև ակումբը չվաճառի երեք-չորս խաղացողի:
Հիշեցնենք, որ "Ռեալը" մանսավորապես ցանկանում է ձեռք բերել Լիսաբոնի "Բենֆիկայի" կիսապաշտպան Ֆաբիո Կուենտրանային, որի տեղափոխությունը Մադրիդ գրեթե կասկած չի հարուցում, իսկ բրազիլական "Սանթոսի" բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1