Home » 2012 » Հուլիս » 28 » Մոուրինյոն վերջապես անկեղծացել է
09:32
Մոուրինյոն վերջապես անկեղծացել է
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ ակնարկել է, որ թիմի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի տեղափոխությունը մեկ այլ ակումբ դրականորեն կանդրադառնա ֆուտբոլիստի հետագա կարիերայի զարգացման համար, ինչպես նաև խոսել է բրազիլացի Կակայի ճակատագրի մասին: "Սա մեծ շուկա է, որը բաց է մինչև օգոստոսի 31-ը: Այս շուկան իմ դուրն ամենևին էլ չի գալիս: Իհարկե, բազում հարցեր շատ կան, բայց ոչ մեզ մոտ, այլ լրագրողների և հետաքրքրասեր մարդկանց համար: Ես ուզում եմ, որ այս թիմում մնան 20 լիարժեք, կայացած ֆուտբոլիստներ, բացի այդ` երկրորդ թիմից մի քանի երիտասարդ տաղանդների կընդգրկեմ թիմում: Եթե անկեղծ լինենք, ապա այս պահին մեր ուժեղ թիմից ինչ-որ մեկը պետք է հաստատ հեռանանա, քանի որ այս կերպ սխալ է: Ինչ վերաբերում է Կակայի ճակատագրին, ապա ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ամեն ինչից անտեղյակ եմ, ինչպես ակումբն ու անգամ ֆուտբոլիստը: Այդ հարցն այնքան մեզանում չի քննարկվում, որքան մամուլում: Իսկ ահա Նուրի Շահինին խորհուրդ կտայի լավ մտածել, եթե ինչ-որ լավ առաջարկ ստանա, քանի որ անցած տարի նա բավական քիչ խաղերի է մասնակցել: Խորհուրդ կտայի ընտրել իր համար մի նոր թիմ, որտեղ ավելի շատ կխաղա",- ասել է պորտուգալացի մասնագետը:
   Հավելենք, որ վերջին շրջանում լուրեր են տարածվել, թե թուրք կիսապաշտպանին իր շարքերում է ցանկանում տեսնել "Արսենալը", սակայն Արսեն Վենգերը լավ գիտի, որ դժվար կլինի գնել այս ուժեղ խաղացողին, սակայն վարձակալել մեկ մրցաշրջանով հնարավոր է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0