Home » 2011 » Հունիս » 12 » Մոուրինյոյի գործակալը հետևում է Պեպի քայլերին
18:33
Մոուրինյոյի գործակալը հետևում է Պեպի քայլերին
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ Don Balon պարբերականը, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն որերորդ անգամն է հետևում է կատալոնական "Բարսելոնայի" մարզիչ Պեպ Գվարդիոլայի տրանսֆերային քայլերին: Ըստ պարբերականի՝ Մենդեշը լավագույն ֆուտբոլային գործակալներից մեկն է ողջ աշխարհում և շատ լավ կապեր ունի բոլոր տեղերում:
Մոուրինյոն իր գործակալին պատվեր է տվել հետևելու "Բարսելոնայում" սպասվող տրանսֆերային նորություններին ու ասեկոսեներին: Ահա այդ հետաքննության արդյունքները. նախ Նեյմարին ցանկանում է գնել Պեպի թիմը, և մամուլում սկսում են լուրեր պտտվել, որ Մոուրինյոն նույնպես դեմ չէ տաղանդավոր բրազիլացուն տեսնել իր թիմի կազմում, և հանրահայտ Ռոնալդոյին խնդրում են համոզել խաղացողին ընտրել հենց Մադրիդը: Ապա հերթը հասնում է Ֆաբրեգասին. թեև խաղացողը ցանկանում է վերադառնալ հարազատ ակումբ, սակայն մադրիդցիները կարող են փոփոխել "կապտանռնագույնների" ծրագրերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 5