Home » 2011 » Հուլիս » 17 » Մոուրինյոյի մադրիդյան երկրորդ մրցաշրջանն արդեն մեկնարկած է
09:56
Մոուրինյոյի մադրիդյան երկրորդ մրցաշրջանն արդեն մեկնարկած է
Ժամեր առաջ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Մադրիդի "Ռեալը" սկսեց հերթական ֆուտբոլային մրցաշրջանը, որը պորտուգալացի մասնագետի համար երկրորդն է լինելու որպես "Արքայական թիմի" գլխավոր մարզիչ: Ամերիկա մեկնած մադրիդցիները մինչմրցաշրջանային առաջին խաղում (հանդիպումը կայանում էր Լոս Անջելեսում տեղի "Գալաքսի" թիմի հետ) տպավորիչ 4-1 հաշվով հաղթանակ տարան Դևիդ Բեքհեմի, Լենգդոն Դոնովանի և նրանց թիմակիցների նկատմամբ: Հանդիպման առաջին կեսում "Ռեալը" հանդես եկավ առանց Օզիլի, Ռոնալդուի, Բենզեմայի, Ալոնսոյի, սակայն կարողացավ հիմնականում Կակայի գրագետ խաղի ու դիպուկ փոխանցումների շնորհիվ երկու գոլ խփել. աչքի ընկան թիմի նորեկ Կալյեխոնը և ակումբի սան Խոսելուն: Երկրորդ կեսում դաշտ դուրս եկան "գալակտիկոսները" և նախ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ապա մի քանի րոպե անց, Կոենտրաուի փոխանցումից օգտվելով, մրցակցի դարպասը խոցեց Բենզեման: "Գալաքսիին" կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել. աչքի ընկավ Ադամ Քրիստմանը: 
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hartsat | Tags: Օզիլ, Լենգդոն Դոնովան, Բենզեմա, Արքայական թիմ, Մոուրինյո, Կալյեխոն, Գալաքսի, Ռոնալդու, Լոս Անջելես, Ալոնսո | Rating: 5.0/2
Total comments: 0