Home » 2011 » Մայիս » 15 » Մորատտին Էտո'ոյին չի վաճառում
09:22
Մորատտին Էտո'ոյին չի վաճառում
Ինչպես տեղեկացնում է իտալական Sky Sport Italia մարզական-լրատվական գործակալությունը, Միլանի "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին հերքել է լուրերն այն մասին, որ իր թիմի կամերունցի հարձակվող Սամուել Էտո'ոն կարող է տեղափոխվել անգլիական "Մանչեսթեր Սիթի", որը մինչև "Չեմպիոնների լիգայի" հաջորդ մրցաշրջանի մեկնարկը ցանկանում է ուժեղացնել իր կազմը:
"Ես մամուլում կարդացել եմ այդ մասին, ինչպես նաև` իբր թե "Ինտերը" Իսպանիայում նոր ֆուտբոլիստներ է փնտրում: Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Դա նորմալ է, երբ ինչ-որ մեկն ուզում է մեր ակումբի խաղացողին ձեռք բերել: Բայց առաջարկվող նախնական գումարով դա ուղղակի անհնարին է: Ես մտադիր եմ պահել թիմի ողջ կազմը",-Մորատիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia գործակալությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 529 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0