Home » 2012 » Ապրիլ » 22 » Մոստովոյ. "Ռեալը" հավասարվել է "Բարսելոնային"
10:23
Մոստովոյ. "Ռեալը" հավասարվել է "Բարսելոնային"
 Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը հետաքրքիր կերպով է մեկնաբանել Մադրիդի "Ռեալի" հաղթանակը կատալոնական "Բարսելոնայի" նկատմամբ։ "Վերջապես "Ռեալը" կարողացավ վստահ հաղթանակ տոնել "Բարսելոնայի" նկատմամբ։ "Արքայական թիմը" ցուցադրեց այն ֆուտբոլը, որը կոչվում է "Մոուրինյոյի ձեռագիր"։ Ամենից հետաքրքիրն այն փաստն է, որ "Ռեալը" կարողացավ հոյակապ պաշտպանվել ու գերազանց հակագրոհել։ Չեմ կարծում, թե երկու անընդմեջ պարտությունից հետո "Բարսելոնան" այնքան կընկճվի, որ չի կարողանա հաղթահարել Լոնդոնի "Չելսիի" արգելքը։ Սա պատահակություն էր, ուրիշ ոչինչ, քանի որ այսօր էլ "Բարսելոնան" է համարվում աշխարհի ուժեղագույն ակումբը, իսկ "Ռեալն" արդեն հավասարվել է նրան։ Մոտակա խաղերը կորոշեն, թե ով կնստի գագաթին",- ասել է ռուս ֆուտբոլիստը, ով ժամանակին խաղացել է իսպանական "Լա Լիգայում"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0