Home » 2012 » Նոյեմբեր » 30 » Մովսիսյաանը հաստատել է տեղափոխությունը
21:04
Մովսիսյաանը հաստատել է տեղափոխությունը
 Ռուսական "Կրասնոդարի" արդեն նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հաստատել է, որ պայմանագիր է կնքել Մոսկվայի "Սպարտակի" հետ: Twitter միկրոբլոգում իրեն տրված այն հարցին, թե արդյոք նա պաշտոնապես արդեն համարվում է "Սպարտակի" խաղացող, թե ոչ, ֆուտբոլիստը դրական պատասխան է տվել` ուրախացնելով "Սպարտակի" երկրպագուին:
   Հիշեցնենք, որ դեռ ավելի վաղ նշվում էր, որ Մովսիսյանը հաջող բուժզննում է անցել և 5-ամյա պայմանագիր է կնքել "Սպարտակի" հետ, սակայն ոչ մոսկովյան ակումբը, ոչ էլ "Կրասնոդարը" մինչև այժմ չի հաստատել այդ տեղեկությունը` հանելուկային թողնելով ամեն բան:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 579 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0