Home » 2012 » Նոյեմբեր » 10 » Մովսիսյան. "Վնասվածքս լուրջ չէ, բայց դեռ լիովին պատրաստ չեմ"
20:41
Մովսիսյան. "Վնասվածքս լուրջ չէ, բայց դեռ լիովին պատրաստ չեմ"
 Հայաստանի ազգային հավաքականի և "Կրասնոդարի" առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը երեկ հայտնել է, որ բաց կթողնի Մոսկվայի "Սպարտակի" դեմ հանդիպումը: "Չեմ կարծում, որ կմասնակցեմ առաջիկա հանդիպմանը: Թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ինձ փոխարինել: Վնասվածքս լուրջ չէ, բայց դեռ լիովին պատրաստ չեմ: Իհարկե, կարող ենք այս տարվա առաջնությունն ավարտել լավագույն տասնյակում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են այնպիսի թիմեր, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում են ամենաբարձր տեղերի համար` ցույց տալով իրենց կարողությունները կարևոր խաղերում: Իսկ մենք դեռ կայացման ճանապարհի սկզբում ենք: Նախորդ տուրում 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարանք "Դինամոյի" նկատմամբ: Իհարկե, պորտուգալական "Բենֆիկայից" կրած ցավալի պարտությունը "Սպարտակին" գրեթե պայքարը շարունակելու ոչ մի հնարավորություն չի թողնում "Չեմպիոնների լիգայում": Սակայն այն մեծ ակումբ է, և կարող է պատրաստվել "Պրեմիեր լիգայի" հանդիպմանը: "Սպարտակը" երկար պահեստայիններ ունի, ովքեր կարող են ուժեղացնել թիմը",- հայազգի ֆուտբոլիստի խոսքերը հայտնում է "Р-Спорт" լրատվական գործակալությունը:
    Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռուսաստանի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը բաց թողեց իր թիմի նախորդ երկու հանդիպումները: Բացի այդ` Յուրա Մովիսիյանը չի կարող օգնել Հայաստանի ազգային ընտրանուն:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 497 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0