Home » 2013 » Մարտ » 10 » Մովսիսյանի դեբյուտը "Սպարտակի" կազմում նշանավորվեց հեթ-տրիկով
18:01
Մովսիսյանի դեբյուտը "Սպարտակի" կազմում նշանավորվեց հեթ-տրիկով
 Ռուսաստանի առաջնություն: "Պրեմիեր լիգա": 20-րդ տուր: Մոսկվայի "Սպարտակը" հանդիպում է Գրոզնիի "Թերեքին": Ձմեռային դադարից հետո այս թիմերի միջև մրցավեճն ավարտվում է մայրաքաղաքայինների հաղթանակով՝ 3-1 հաշվով: Հանդիպման ընթացքում երեք անգամ փայլեց մեր հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
   Սակայն "Կարմրասպիտակների" գլխավոր մարզիչն այնքան էլ գոհ չէ թիմի ցուցադրած խաղից: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Վալերի Կարպինը նշել է. "Առաջին խաղի համար, այն էլ՝ ոչ լավագույն խաղի, ամեն ինչի արդյունքում կարծես թե լավ է. հաղթեցինք 3-1 հաշվով: Տղաները գոհ են, բոլորին շնորհավորում եմ: Սակայն կան որոշ բաներ, որոնց վրա պետք է աշխատել: Այդպես միշտ է լինում: Մեկը վստահ էր խաղում, մեկը՝ անվստահ. չեմ կարող ասել, թե բոլորն անցկացրին իրենց լավագույն խաղը":
   Իսկ այն հարցին, թե ինչպես կգնահատի Մովսիսյանի փայլուն նորամուտը, մարզիչը պատասխանում է.
 - Մովսիսյանին հենց դրա համար էլ գնել ենք, որ փայլի: Բայց չեմ ցանկանում առանձնացնել կոնկրետ մեկին. այո՛, նա խփեց երեք գոլ, հրաշալի է, բայց կա թիմը, և ոչ թե միայն Մովսիսյանը: Ամբողջ թիմը լավ աշխատեց, և դրա արդյունքը գոլերի տեսքով քաղեց Մովսիսյանը:
  "Սպարտակի" կազմում առաջին պաշտոնական խաղն անցկացնող Մովսիսյանի նորամուտը նշանավորվեց ոչ միայն հեթ-տրիկով, այլև "Սպարտակի" պատմության մեջ արդեն առկա ռեկորդը թարմացնելով. 1996թ.-ին այդ թիմում իր նորամուտը նշող Կոստանտին Կովալենկոն գոլի հեղինակ էր դարձել խաղադաշտ դուրս գալուց 3 րոպե անց: Գոլ խփելու համար Մովսիսյանից այսօր պահանջվեց ընդամենը 2 րոպե:
Հեղինակ՝ Հռիփսիմե Գալստյան
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 369 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0