Home » 2012 » Հուլիս » 24 » Մովսիսյանը մտածում է թիմային հաջողությունների մասին
08:13
Մովսիսյանը մտածում է թիմային հաջողությունների մասին
 Ռուսական "Կրասնոդար" ակումբի և Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երեկ կայացած "Կրասնոդար"-"Ռուբին" կարևոր հանդիպման ընթացքում դարձել է դուբլի հեղինակ և օգնել է իր թիմին 2-1 հաշվով հաղթանակ կորզել, լրագրողներին պատմել է իր ստացած տպավորությունների մասին: "Սա այս տարվա առաջին խաղն էր: Մեզ համար կարևոր էր, որպեսզի հաղթանակից սկսեինք մրցաշրջանը: Իհարկե, շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին, սակայն ինձ համար ամենից կարևորը հենց թիմային նվաճումներն են: Կուզեի նաև հեթ-տրիկի հեղինակ դառնալ",- ասել է հայ ֆուտբոլիստը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 378 | Added by: Hartsat | Tags: Յուրա Մովսիսյան, Ռուբին, Կրասնոդար, մրցաշրջան, հարձակվող, Հայաստան | Rating: 5.0/2
Total comments: 0