Home » 2012 » Դեկտեմբեր » 2 » Մովսիսյանը հեռացե՞լ է Twitter-ից
23:46
Մովսիսյանը հեռացե՞լ է Twitter-ից
 Հայաստանի ազգային հավաքականի և "Կրասնոդարի" արդեն նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում անունը վերջին շրջանում հաճախ է շրջանառվում ռուսական ֆուտբոլի ասպարեզում, ջնջել է իր Twitter-յան միկրոբլոգը: Վերջին օրերին էլ իրարամերժ տեղեկություններ էին ստացվում, թե Յուրան միացել է Մոսկվայի "Սպարտակին", բայց այս ամենն այդպես էլ պաշտոնական հաստատում չէր ստացվում: Այս կապակցությամբ ֆուտբոլասերներից մեկը մի հարց էր ուղղել Մովսիսյանին Twitter-ով, որում խնդրել էր պատասխանել, թե արդյոք նա տեղափոխվել է "Սպարտակ", իսկ հայ ֆուտբոլիստը կարճ պատասխանել էր "այո": Որոշ ժամանակ անց Յուրա Մովսիսյանը հեռացրել է իր էջը Twitter-ից, բայց գրառման պատկերը հաջողվել է պահպանել: Ներկայում Յուրայի միկրոբլոգը գոյություն չունի:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 611 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0