Home » 2012 » Դեկտեմբեր » 7 » Մովսիսյանը կնքեց պայմանագիրը
22:30
Մովսիսյանը կնքեց պայմանագիրը
 Հայաստանի ազգային հավաքականի և "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանն ու Մոսկվայի "Սպարտակը" պաշտոնապես պայմանագիր են կնքել. այս մասին էլ տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերն ավարտել են փաստաթղթային ձևակերպումների փուլը և համաձայնեցրել են բոլոր անհրաժեշտ ու վիճարկելի կետերը: Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողն օրեր առաջ էր փոխհամաձայնության եկել Ռուսաստանի իննակի չեմպիոնի հետ: Մովսիսյանին ձեռք բերելու համար "Սպարտակը" վճարել է 8 մլն եվրո: "Սպարտակում" Յուրան կստանա տարեկան 2.4 մլն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017թ.-ը: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Մովսիսյանը "Կրասնոդարի" կազմում էլ մասնակցել է 13 հանդիպման ու դարձել է 9 գոլի հեղինակ` իր վրա հրավիրելով ոչ միայն "Սպարտակի", այլև այլ ակումբների ուշադրությունը ևս:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 606 | Added by: Gag18 | Rating: 3.0/2
Total comments: 0