Home » 2012 » Ապրիլ » 23 » Մուամբա. "Ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ հաջորդ իսկ մրցաշրջանում"
16:25
Մուամբա. "Ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ հաջորդ իսկ մրցաշրջանում"
 Անգլիական "Բոլթոնի" երիտասարդ կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան հայտարարել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է և ցանկանում է խաղադաշտում հայտնվել հաջորդ իսկ մրցաշրջանում: Բրիտանական UKPA պարբերականը մեջբերում է մահից փրկված Մուամբայի խոսքերը. "Ներկայիս դրությամբ 20 րոպե զբոսնելուց հետո մոտս հոգնածություն եմ զգում, սակայն արդեն իսկ մոտ ժամանակներում կկարողանամ վազել միանգամից մի քանի մղոն հեռավորություն: Զգում եմ, թե ինչպես է իմ մոտ ամեն ինչ ստաբիլանում: Չեմ ցանկանում գուշակություններ անել, սակայն անում եմ ամեն ինչ, որպեսզի հաջորդ իսկ մրցաշրջանում դուրս գամ խաղադաշտ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0