Home » 2012 » Հունվար » 24 » Մունտարին կհեռանա՞ "Ինտերից"
08:12
Մունտարին կհեռանա՞ "Ինտերից"
 Իտալական "Ինտերի" և Գանայի ազգային հավաքականի երբեմնի անփոխարինելի ու առաջատար կիսապաշտպան Սալլի Մունտարին մոտակա օրերս կարող է հայտնվել "Ա Սերիայի" ներկայացուցիչ "Ջենոայում": Վերջինիս նախագահ Էնրիկո Պրեցոզին արդեն խոսել է աֆրիկացու գործակալի հետ, և սպասվում է, որ արդեն օրվա վերջում կհստակեցվի. Մունտարին մնում է "Ինտերում", թե՞ վարձավճարային հիմունքներով տեղափոխվում է "Ջենոա":
     Հավելենք, որ այս մրցաշրջանում "Ինտերի" մարզաշապիկով Մունտարին մասնակցել է ընդամենը 5 հանդիպման` ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով շուրջ 157 րոպե:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 453 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1