Home » 2012 » Դեկտեմբեր » 8 » Մոուրինյո. "Չգիտեմ` ինձ նոր արկածներ սպասվում են, թե ոչ"
18:32
Մոուրինյո. "Չգիտեմ` ինձ նոր արկածներ սպասվում են, թե ոչ"
 Վերջին շրջանում շատ են շրջանառվում լուրերն այն մասին, թե այս մրցաշրջանի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն լքելու է Մադրիդի "Ռեալը": "Ես հասկացել եմ, որ ֆուտբոլային աշխարհը շատ բարդ է, հատկապես մարզիչներիս համար: Դժվար է անցկացնել երկար տարիներ միևնույն վայրում: Ես պորտուգալացի եմ: Իմ արյան մեջ ճանապարհորդությունների և նոր բացահայտումների մեծ ծարավ կա: Ես շատ երկրներում եմ եղել, աշխատել եմ տարբեր առաջնություններում ու ճանաչել եմ բազմաթիվ մշակույթներ` Իսպանիա, Իտալիա, Անգլիա.... Չգիտեմ` սպասվում են ինձ նոր արկածներ, թե ոչ: Որպեսզի մնամ որևէ տեղ 100 տոկոսանոց շարժառիթ է պետք",- ասել է "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` հերթական առեղծվածը ստեղծելով մամուլում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0