Home » 2011 » Հուլիս » 8 » Մուտու. "Վաղուց էի ցանկանում փոխել ակումբս"
19:17
Մուտու. "Վաղուց էի ցանկանում փոխել ակումբս"
 Ռումինիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ադրիան Մուտուն, ով վերջերս է պայմանագիր ստորագրել իտալական "Չեզենայի" հետ, լրագրողներին պատմել է, թե ինչու է որոշում կայացրել հեռանալ "Ֆիորենտինայից": Ռումինացին նաև լրագրողներին պատմել է իր նոր ակումբի նպատակների մասին: Իտալական Football Italia ռադիոկայանը մեջբերում է Մուտուի խոսքերը. "Ես երկար ժամանակ էի հանդես գալիս "Ֆիորենտինայում": Ոչ մեկն ինձ չէր ստիպում հեռանալ, սակայն ես վաղուց էի ցանկանում փոխել ակումբս: Ինձ համար "Չեզենա" տեղափոխվելն այդքան էլ վատ տարբերակ չէ կարիերաս շարունակելու համար: Ինչ վերաբերում է նոր մրցաշրջանում մեր ունեցած ակնկալիքներին, ապա այդ հարցում պետք է ռեալիստ լինել: "Ա Սերիայից" դուրս մնալու մասին նույնիսկ չենք էլ մտածում: Կարծում եմ, որ եթե կարողանանք ցուցադրել մեր ողջ ներուժը, ապա կարող ենք պայքարել նաև եվրոգավաթներին մասնակցություն թույլ տվող տեղերի համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0